Լեհաստանի փոխվարչապետ Բեատա Շիդլոն ավտովթարի է ենթարկվել
Advertisement 1000 x 90

Լեհաստանի փոխվարչապետ Բեատա Շիդլոն ավտովթարի է ենթարկվել

Լեհաստանի փոխվարչապետ Բեատա Շիդլոն ավտովթարի Է ենթարկվել, ոստիկանության տվյալներով նա չի տուժել: Այդ մասին հայտնել Է RMF FM ռադիոկայանը:

«Սիլեզյան վոյեւոդությունում տեղի Է ունեցել ավտոմեքենաների բախում, որոնցից մեկում եղել Է Բեատա Շիդլոն»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ռադիոկայանի տվյալներով՝ կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը կանգ Է առել հետիոտների անցումի առջեւ: Նրա հետեւից եկող մեքենայի վարորդը չի հասցրել արգելակել եւ բախվել Է դրան: Երրորդ ավտոմեքենայի վարորդին հաջողվել Է ժամանակին կանգնեցնել փոխադրամիջոցը: Թե մեքենաներից որում Էր գտնվում Շիդլոն, չի ճշտվում, ոստիկանության տվյալներով նա չի տուժել:

Շիդլոն, որն ավելի վաղ զբաղեցնում Էր վարչապետի պաշտոնը, լուրջ ավտովթարի Էր ենթարկվել 2017 թվականի փետրվարի 10-ին, ինչի հետեւանքով մեկ շաբաթ անցկացրել Էր հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր