
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն` միևնույն ժամանակ ռեկորդ սահմանելով:
Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ23 առաջնության 85 կգ քաշային կարգում Կարապետյանի պոկում վարժության երեք մոտեցումն էլ հաջող է անցել և ի վերջո նա գլխավերևում պահել է 176 կգ. դա Եվրոպայի նոր ռեկորդ է: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 193 կգ: Երկարմարտի 369 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկաների չեմպիոն:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Բաբակյանը, Կարեն Ավագյանը և Հակոբ Մկրչտյանը: