Սասեքսի դքսուհին անհարմար իրավիճակում է հայտնվել՝ մոռանալով նոր զգեստից հեռացնել գնապիտակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սասեքսի դքսուհին անհարմար իրավիճակում է հայտնվել՝ մոռանալով նոր զգեստից հեռացնել գնապիտակը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու կինը՝ Մեգան Մարքլը, որոնք պսակադրությունից հետո թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից ստացել են Սասեքսի դուքսի և դքսուհու տիտղոսները, ժամանել են Տոնգա, որտեղ 37-ամյա դքսուհին անհարմար իրավիճակում է հայտնվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 16-օրյա թագավորական շրջագայության շրջանակում կատարված այցի ժամանակ հղիության երրորդ ամսում գտնվող Մարքլն ամուսնու հետ իջել է օդանավից՝ ցուցադրելով ոչ միայն գեղեցիկ ալ կարմիր զգեստը, այլև դրա փեշից կախված ու քամուց ծածանվող գնապիտակը:

Գնապիտակի լուսանկարի խոշորացման արդյունքում լրագրողները պարզել են, որ դա Self Portrait բրենդի զգեստ է՝ 444 դոլար արժողությամբ:

Նշվում է, որ դքսուհին պատահական չի ընտրել այս գույնի զգեստ. Տոնգայի պետական դրոշը կարմիր գույն ունի:

tert.am



Նման նյութեր