Armtimes.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը․
– Պարոն Մարտիրոսյան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօրվաասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԼՂ կարգավիճակի հարցը բանակցությունների սեղանին դրված կարեւոր տարրերից մեկն է: «Այն կարող է մեկնաբանությունների տեղիքտալ, բայց մենք խոսում ենք վերջնական տարբերակի՝ հանրաքվեի մասին, այն պետք է լինինաեւ հանրային ընկալման մաս», մասնավորապես ասել էր նա, ըստ Ձեզկարգավիճակն ի՞նչ է իրենից ենթադրում:
-Կարգավիճակը ենթադրում է, որ Հայաստանը պատրաստ է տարածքներ զիջել՝ Արցախի կարգավիճակի դիմաց, որն, անշուշտ, խելահեղ գաղափար է: Արցախի կարգավիճակը ոչինչ չարժե, այն ոչինչ չի տալիս, եւ Արցախը չպետք է անկախ լինի, անկախ լինելու իրավունք չունի: Անկախությունը, կամ անգամ միջազգային ճանաչումը երբեք որեւէ մեկին որեւէ երաշխիք չի տվել: Եթե այդպես լիներ՝ այսօր աշխարհում ոչ մի պատերազմ չէր լինի, ոչ մի երկիր հարձակման չէր ենթարկվի: Արցախը Հայաստանի մաս է եւ պետք է լինի Հայաստանի Հանրապետության մարզ․ ընդամենը, եւ վերջ:
-Ուորլիքը, խոսելով Ադրբեջանի նախագահի՝ օրեր առաջ արած հայտարարության մասին, ըստ որի առավելագույն զիջումը կարող է այն լինել, որ ԼՂ-ին ինքնավար հանրապետությանկարգավիճակ շնորհվի, ասաց, որ պետք է ողջունել Ադրբեջանի նախագահի այնմոտեցումը, որ քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծումսա ինչի՞ մասին է խոսում՝ համանախագահները համաձա՞յն են Ալիեւի մոտեցման հետ, թե՞որպես բանակցություններում առաջընթաց են այն դիտարկում:
-Իհարկե դիտարկում են առաջընթաց: Որովհետեւ Ալիեւը նախկինում առավել կոշտ դիրքորոշում ուներ: Հիմա, հավանաբար, ապրիլյան իր հաջողությունը, եւ եկեք ազնիվ լինենք ու ընդունենք, որ Ադրբեջանը լուրջ հաջողություն ունեցավ ապրիլին: Հենց ապրիլի արդյունքում եւ ապրիլից հետո է, որ Հայաստանը անհասկանալի անինքնասիրությամբ մտավ նորացված բանակցությունների փուլ: Դա, անշուշտ, Ադրբեջանի եւս մեկ հաջողություն էր եւ նշանակում էր, որ ապրիլի արդյունքում հայկական կողմն այժմ ավելի է հակված զիջումների: Իսկ դա նշանակում է, որ Ալիեւն այլեւս կարող է թերեւս մի փոքր մեղմել սեփական դիրքորոշումը՝ հայերից իրական զիջումներ ստանալու հեռահար նպատակով: Իսկ այդ զիջումները Հայաստանի կողմից միայն տարածքային են լինելու:
Միջնորդներն ընդամենը միջնորդներ են, եւ եթե Երևանը չի հասկանում, որ մտել է Բաքվի խաղի դաշտ, ապա հայության միակ հույսը մնում է Բաքվի անզիջում դիրքորոշումը: Որովհետեւ քննարկվող բանակցային փաթեթով իրական զիջումներ կատարելու է միայն Հայաստանը: Ադրբեջանի զիջումները զրոյական են լինելու: Եթե, ենթադրենք, Բաքուն ճանաչի Արցախի անկախությունը եւ դրա դիմաց ստանա Հայաստանի մաս հանդիսացող գեթ մեկ շրջան, որը Երեւանը տասնամյակներ շարունակ «ազատագրված տարածքներ» է հորջորջում, ո՞վ է այդտեղ իրական զիջողը: Այս մասին շատ ենք խոսել, ամեն բան արդեն ասված է եւ ասված է շատ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
25.10.2016թ.