Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարցով ինչ ունենք այս պահին:
-Ռուսաստանը արդեն երկար ժամանակ փորձում է մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու դիմաց զորք մտցնել Արցախ, ինչին ոչ Ադրբեջանն է համաձայն, ոչ Հայաստանը, որ էլ Թուրքիան: Իրանը առաջ նույնպես դրան վատ էր վերաբերվում, բայց ստեղծված միջազգային իրավիճակում կարող է և փոխել կարծիքը:
– Ռուսներից էստաֆետը փորձում են վերցնել ամերիկացիները, Կովկասը հայտարարելով իրենց ազգային շահերի և ստրատեգիական հետաքրքրությունների տարածք (Բոլտոնի խոսքերի հանրագումարն է): Նույնպես տարածքները վերադարձնելու հարցն են դնում, այսինքը պրոցեսի փայատեր են իրենց հայտարարում, ինչից հետևում է, որ ռուսական զորքի մուտքը հարցականի տակ է դրվում: Ամերիկյան զենքի մասին խոսակցությունը նաև ամերիկյան ռազմական ներկայության հայտն էր նշանակում:
Հետևություն` փաստորեն դուրս է գալիս, որ այլընտրանքը նորից հարցի սառեցումն է մնում:
Սակայն այս բոլոր հաշվարկները զրոյանում են, եթե Իրանում ցնցումներ սկսվեն, իսկ նման տարբերակը չի կարելի բացառել»: