Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիսի քաղաքապետն ավագանու 13 անդամի ներկայությամբ դաժանորեն ծեծել է ավագանու մեկ այլ անդամի։ Մեկ շաբաթ առաջ։
Քաղաքապետն ասել է՝ նման բան չի եղել, 13 անդամներն էլ հաստատել են՝ չէէէ, բան չի եղել։ Ավագանու ծեծված անդամը թաքնվել է, որ ծեծի հետքերը լավանան, ու հորն ասել է՝ բան չի եղել։ Այսինքն՝ շան ծեծ չի կերել։
Հարց՝ չարժի՞, որ սրան ու սրանմաններին, էն 13-ին էլ հետը՝ շաբաթվա գլխին ու վերջին լաաաավ ծեծեն։
Արժի։ Իրենք են ընտրել իրենց ողորմելի կարգավիճակը։
Պարոն Հունան Պողոսյանն էլ երևի չի լսել, տեղյակ չի, շատ զբաղված է, էսպիսի «մանր-մունր» հարցերի համար ժամանակ չունի»։
Գորիսի քաղաքապետն ավագանու 13 անդամի ներկայությամբ դաժանորեն ծեծել է ավագանու մեկ այլ անդամի։ Մեկ շաբաթ առաջ։…
Gepostet von Լիզա Ճաղարյան am Donnerstag, 25. Oktober 2018