Մարտի 1-ի լուսանկարի հայտնի սևազգեստավորն այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն է. newsbook.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարտի 1-ի լուսանկարի հայտնի սևազգեստավորն այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն է. newsbook.am

Վերը բերված լուսանկարն արվել է մարտի 1-ի առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկ տանող արահետում: Մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները նկարագրող լավագույն լուսանկարներից է:

Հենց այս լուսանկարը առիթ տվեց, որ իրադարձություններին հաջորդած ամսիներին հիմնավորվի հետևյալ վարկածը՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների վրա հարձակված անձինք ոստիկաններ չեն եղել:

Հետագայում տարբեր դատական գործերի շրջանակներում անընդհատ հնչում էր նույն հարցադրումը՝ ովքե՞ր են եղել հարձակում գործածները. նրանց հագուստները միանման սեւ են եղել եւ որեւէ տարբերանշան չեն ունեցել: Սեւազգեստ գրոհայիններ պայմանական անունը ստացած այս խումբը հրապարակում մարդկանց ջարդելուց հետո սկսել է նրանց հետապնդել:

Այսօր արդեն հայտնի է լուսանկարում պատկերված սևազգեստավորի ով լինելը: Նկարում պատկերվածը Սամվել Վոլոդյայի Ասատրյանն է: Նա այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն է: Ասատրյանը ոստիկանության գնդապետ է, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ:

Վերջինս քավոր-սանիկական հարաբերություններ ունի ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնի Գագոյի հետ: Բեգլարյանը Ասատրյանի որդու քավորն է:

10 տարի առաջ մարտյան դեպքերին Ասատրյանը ներկայացրել է ոստիկանության 6-րդ վարչությունը, ավելին՝ հենց նա է ղեկավարել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր «զախվատ օպերացիան»: Ջհանգիրյանին ու նրա փաստաբանններին հաջողվեց Ասատրյանին բերել դատարան՝ ցուցմունք տալու:

Ի դեպ՝ մարտյան դեպքերին իշխանությանը լավ ծառայելու համար Ասատրյանի պաշտոնն արագընթաց բարձրացավ, և հիմա էլ նա բավակաին բարձր դիրքերում է: Ստորև ձեզ ենք ներկայացնում դրվագներ Գագիկ Ջհանգիրյանի դատական նիստից, որտեղ ցուցմունք է տալիս Ասատրյանը:

newsbook.am

Առաջնորդող լուսանկարը՝ Գերման Ավագյանի