Կարմեն Դավթյան. «#Ներիր նրանց Տեր, զի չգիտեն ինչ են անում. Հոկտեմբերի 27-ից ծնված»
Advertisement 1000 x 90

Կարմեն Դավթյան. «#Ներիր նրանց Տեր, զի չգիտեն ինչ են անում. Հոկտեմբերի 27-ից ծնված»

Տխուր է, եթե չասենք՝ օրինաչափ… /համբերություն ունեցեք կարդալու…/
Հեղափոխական իշխանությունը շարունակում է հայոց միջուկի «դատարկումը», ատոմիստական մասնատումը․
-Խոսքն օրերս մերժված՝ վեհափառի և հոգևոր տարածքների անվտանգության պահպանումը օրենքով ամրագրելուն նախագծին է առնչվում ․/կարճ ձևակերպած/։
-Կառավարությունը մերժեց այն, խնդիրը թողեց վարչապետի իրավասության ներքո:
-Խաղը վտանգավոր է ոչ միայն Նիկոլի տեսանկյունից, հոգևոր հայերի, այլ՝ առաջին հերթին պետության…
ա/․Հասկանալի է՝ աստրալ պայքարով և վիճակներով իշխանությունը «վերցրած» Նիկոլը չէր տալու որևէ թիզ հոգևոր տիույթից այլ իրավասության՝ բոլորն ու ամենն իրենը պետք է լինեն, զի ինքն է «ալֆան ու օմեգան»։
-Իրավական տեսնակյունից սա ամենաուղիղ ձևով պետության «խառնվելն» է եկեղեցու գործերին՝ վերջինիս իր վերահսկողության տակ պահելու ու իր որոշումներից կախված պահելու ռեֆրենտով… հիշենք, որ հենց վարչապետի աթոռին «թառելու» առաջին իսկ օրից, Նիկոլը արգելեց վեհափառի անվտանգության աշխատակիցների ուղեկցումը, արդյունքում էլ տևական ժամանակ Վեհարանը պաշարված մնաց, ոստիկանությունն էլ՝ անգործության էր մատնված։
-Խնդիրը Վեհափառը չէ․ խնդիրը պետության կողմից Էջմիածնի «նոր ընկալումներն» են․
Միջանկյալ էլ ասենք՝ եկեղեցու թուլացումը ի տարբերություն այսօր քայքայվող մյուս ոլորտների՝ աստիճանական են իրականացվում:
-Ի դեպ․ տեղեկացնենք, որ ի տաբերություն Սերժի զավակների, թոռների, Նիկոլի երեխաները մկրտված չեն։ Չորսն էլ։
-Եզրակացությունը թողնում եմ ձեզ:
Հ․Գ․
բ/․Սակայն ողբերգությունը վարչապետանոցում չէ․ ողբերգությունը առաջին հերթին բուն եկեղեցում է:
-Որի պաստորը՝ արքեպիսկոպոս Կճոյանը, փորձում է ավելի տաղանդավոր լինել դերասան քաղաքապետից՝ «քայլ արա» իր առաքելական ուղերձով, որից մազերդ բիզ-բիզ են կանգնում, որովհետև նախ՝ այդ Նիկոլ Փաշինյանի թերթն էր, որ մեզ տեղեկացնում էր արքեպիսկոպոսի նվազ հոգևորության, աշխարհիկ թուլություններ մասին… և հետո՝ պաստորի օրհնությունն ինչ կապ ուներ «Քայլ արա»-ի հետ… հը՞…
-Դա դեռ ոչինչ:
-Իսկ ի՞նչ անես՝ Արամ-Ա-ի մեծադոնդող, արտիստաչափ դիֆերամբումների հետ՝
-Վասն մարդ…
-Որի անունը Նիկոլ է… ինչ պատկերումներ ու ֆրեսկաներ էր հնչեցնում-նկարում մեծագույն հաջորդ պաստորը՝ յուր գովերգումների մեջ…
-Հայրեր, մրցակցության մե՞ջ եք՝ հաջորդ կաթողիկոս դառանլու սուրբ գործում…
-Աստծո կա՞մքն է այդպիսին, եղբայրներ…
-Այդ ու՞ր եք այդպես արագ փութում… դեպ Երուսաղե՞մ՝ խաչվելո՞ւ…
Հ․Գ․
գ/Այս ամենն էլ դեռ ոչինչ:
-Սուրբ Էջմիածինն էլ իր հերթին ասաց:
-Ճիշտ է կառավարություն, թող մեր մասով՝ ինչ որոշում ուզում է կայացնի…
-Պապից կաթոլիկ… առաքելական եկեղեցո՞ւմ:
Հ․Գ․
-Հետո հարցնում եք՝ ինչպես է գալիս պետության վախճա՞նը… ինչու էին անցյալ դարի նույն այս օրերին Էջմիածնի պատերի տակ որբերը լցված, ու Թումանյա՞նն էր մղկիտով անցնում նրանց կողքո՞վ:
-Ասված է՝ Աստծո դաաստանն իր տնից է սկսելու:
Հ․Գ․
-Սիրելիներ՝ կառավարության ու Էջմիածնի:
-Հավատացնում եմ՝ կա Հայաստանում Տիրոջ մնացորդը, որը ոչ միայն օրենքներ է ներկայացնում կառավարությանն ու ձեզ, այլև՝ ամեն առավոտ իր աղոթքն հղում իր Աստծուն՝ վասն Լույսի ու Հոգու․ վասն փոքրիկ Հայաստանի ու նրա փրկության…
-Կարող եք հանգիստ լինել:

#Ներիր_նրանց_Տեր_զի_չգիտեն_ինչ_են_անում
#Հոկտեմբերի_27_ից_ծնված

Կարմեն Դավթյան



Նման նյութեր