Ամերիկյան անօդաչուն հետախուզում է կատարել Ռուսաստանի արեւմտյան սահմանների մոտ
Advertisement 1000 x 90

Ամերիկյան անօդաչուն հետախուզում է կատարել Ռուսաստանի արեւմտյան սահմանների մոտ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk ռազմավարական անօդաչուն 11-ժամյա թռիչք է կատարել Ռուսաստանի սահմանների երկարությամբ, հետևում է Plane Radar ռեսուրսի տվյալներից: Ապարատը թռել է Իտալիայի Սիցիլիա կղզու Սիգոնելա ավիաբազայից: Մոսկվայի ժամանակով մոտավորապես 9:30-ին հինգ ժամ անօդաչուն հետախուզում է կատրել Կալինինգրադի մարզի մերձակյաքում՝ գտնվելով Լիտվայի երկնքում:

Այնուհետև օդանավը մի քանի թռիչքներ է կատարել Լենինգրադի և Պսկովի մարզերի ահմանների երկարությամբ՝ Էստոնիայի Տարտու քաղաքից մինչև Ֆիննական ծոց ընկած գծով: Վերջին ժամանակներս Ռուսաստանի սահմանների մերձակայքում սկսել են ավելի ու ավելի հաճախ նկատել ամերիկյան հետախույզ ինքնաթիռներ և դրոններ: Պաշտպանության նախարարությունը Պենտագոնին բազմիցս կոչ է արել դադարեցնելու այդ ակտիվությունը, սակայ ԱՄՆ-ը պատախանել է մերժմամբ:



Նման նյութեր