Ինչպես երկրպագուները, այնպես էլ «չուզողները» սրտատրոփ սպասում էին Skate Canada Գրան պրիի երկրորդ փուլին, քանի որ դա Մեդվեդևայի առաջին լուրջ մեկնարկն էր մարզիչ Բրայան Օրսերի ղեկավարությամբ։
Գեղասահքի Skate Canada Գրան պրիի երկրորդ փուլի կարճ ծրագրում Մեդվեդևան չկարողացավ անթերի սահել և հայտնվեց ութերորդ հորիզոնականում, ինչը նրա վատագույն արդյունքն է ամբողջ կարիերայի ընթացքում։
Կանադական TSN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մեդվեդևան ասել է, որ մարզումների ընթացքում և սահքից առաջ ամեն ինչ կատարյալ է եղել։ Գեղասահորդուհին խոստովանել է, որ ամենայն հավանականությամբ կորցրել է կենտրոնացումը։
Մեդվեդևան չի հանձնվել և խոստացել է վաղը իր կարողությունները ցույց տալ վաղը։