Սահմանել են Վանաձոր-Ալավերդի և Վարդենիս-Սոտք ավտոճանապարհները շրջանցելու երթուղիներ
Advertisement 1000 x 90

Սահմանել են Վանաձոր-Ալավերդի և Վարդենիս-Սոտք ավտոճանապարհները շրջանցելու երթուղիներ

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելի շինարարական աշխատանքները շրջանցելու համար տարանցիկ բեռնատար ավտոմեքենաները և երթուղային ավտոբուսները պետք է երթևեկեն Երևան-Սևան-Իջևան (Մ-4) և Ոսկեպար-Նոյեմբերյան (Հ-26) Վրաստանի սահմանի կամ Երևան-Սպիտակ-Վանաձոր (Մ-3) – Վանաձոր-Դիլիջան (Մ-8) ճանապարհահատվածներով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր խորհուրդ է տրվում իրականացնել Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին 2018 թվականին տեղի ունեցած ճանապարհի հենապատի փլուզման պատճառով ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը պետք է իրականացվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) և Ոսկեպար-Նոյեմբերյան (Հ-26) Վրաստանի սահմանի կամ Երևան-Սպիտակ-Վանաձոր (Մ-3) և Վանաձոր-Դիլիջան (Մ-8) ճանապարհահատվածներով:

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր անհրաժեշտ է իրականացնել Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահմանի կամ Դսեղ-Մարց ճանապարհահատվածով:

Հոկտեմբերի 27-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: