
Հայտնի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն Instagram-ի իր էջում հետաքրքրական լուսանկար է հրապարակել, որտեղ իր սիրելին՝ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ցուցադրում է իր ձեռքին եղած գեղեցիկ մատանին: Երկրպագուներն առանց հապաղելու ենթադրել են, որ զույգի հարսանիքը սարերի հետևում չէ:
Ինչպես գրում է woman.ru-ն, 43-ամյա Ալեքսն ու 49-ամյա Ջենիֆերը հանդիպում են արդեն ավելի քան մեկ տարի և այս ընթացքում մամուլն ու երկրպագուները հաճախ են անդրադարձել զույգի նշանադրության մասին խոսակցություններին: Այժմ, կարծես, իրադարձություններն իսկապես հենց այդ հունով են զարգանում:
«Ջենիֆեր, ի՞նչ նշան է սա»,- սոցցանցում հրապարակված տեսանյութին կից գրել է Լոպեսի սիրեցյալը՝ է՛լ ավելի բորբոքելով երկրպագուների հետաքրքրասիրությունը:
View this post on Instagram