Չինաստանի Սիչուան նահանգի իշխանություններն արգելել են արգելոցներին ու պանդաների խնամքով զբաղվող կենտրոններին առևտրային այնպիսի գործունեությամբ զբաղվել՝ գումարի դիմաց մոտենալ կենդանիներին, կերակրել նրանց ու լուսանկարվել նրանց հետ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, պանդաների պաշտպանները վաղուց էին բողոքում, որ այցելուները սերտ շփվում են կենդանիների հետ, քանի որ կարող են տարատեսակ վարակներ փոխանցել նրանց:
Հայտնի է, որ վերացման վտանգի տակ գտնվող պանդան գրանցված է Կարմիր գրքում ու Չինաստանում գտնվում է պետական պաշտպանության տակ: