
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի առաջին համատեղ թագավորական շրջագայությանը՝ ուշադրություն դարձնելով 37-ամյա ամերիկուհի ոճին:
Հայտնի է, որ 16-օրյա շրջագայության ժամանակ Սասեքսի դքսուհին 20 անգամից ավելի զգեստափոխվել է, ինչպես նաև կոշիկի 14 տարբեր զույգ կրել: Մասնագետների հաշվարկով՝ Մարքլը մոտ 100.000 դոլարի հագուստ, կոշկեղեն ու զարդեր է կրել:
Շրջագայության ընթացքում դուքսն ու դքսուհին այցելել են Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ֆիջի, Տոնգա և ամեն երկրում Մարքլն ընտրել է համապատասխան հագուստ՝ հարգանքի տուրք մատուցելով դրա մշակույթին ու ավանդույթներին:
Նշվում է, որ հղիության երրորդ ամսում գտնվող Մարքլը որևէ բարդություն չի ունեցել ճանապարհորդությունների ժամանակ: