Բարսելոնան ջախջախեց Ռեալին. Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բարսելոնան ջախջախեց Ռեալին. Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ

Կայացավ մրցաշրջանի կարևորագույն հանդիպումներից մեկը. Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռեալին»: «Կապտանռնագույնները» «արքայական» ակումբին հաղթեցին 5:1 հաշվով: Խաղի 11-րդ րոպեին Ալբայի փոխանցումից հետո Կոուտինյոն բացել է հաշիվը: 30-րդ րոպեին Լուիս Սուարեսը հստակ է իրացրել իր իսկ վաստակած 11-մետրանոցը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը. խառնաշփոթ իրավիճակում Մարսելոն շուտ կողմնորոշվեց և գնդակն ուղարկեց Տեր Շտեգենի դարպասը:

75-րդ րոպեինն Սուարեսը գլխի հարվածով գոլ խփեց: 8 րոպե անց ուրուգվայցին Կուրտուայի վրայով գնդակն ուղարկեց դարպասը՝ ձևակերպելով հեթ-տրիկ:

Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ փոխարինման մտած Վիդալը գլխի դիպուկ հարվածով ձևավորեց վերջնարդյունքը՝ 5:1:

«Բարսելոնան» այս հաղթանակի շնորհիվ 21 միավոր է վաստակում և վերադառնում առաջին հորիզոնական, «Ռեալը» 9-րդն է 14 միավորով: