Թվերը վկայում են, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանում զգալիորեն նվազել է նրանց թիվը, ովքեր բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում են խուսափել զինվորական ծառայությունից։
Եվ, ինչպես են պնդում են զինվորական կոմիսարիատների աշխատակիցները, դրանք «նկարված» թվեր չեն, իրականում ամեն ինչ հենց այդպես է։
Փաստաբան Նորայր Նորիկյանը, որը մասնագիտացել է պարտադիր զինվորական ծառայություն կրելու հետ կապված գործերի վրա, նույնպես դա է պնդում։ Ավելին, նա նշում է, նոր իշխանությունների նախաձեռնած կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկից ի վեր` բանակ զորակոչվելու հետ կապված «ձախ» դեպքերը զգալիորեն նվազել են։
Զորակոչի և զորակոչիկների հետ կապված կոռուպցիոն սխեմաներում զգալի մասը տարրական կաշառակերությունն է։ Միաժամանակ այդ ոլորտում սերտաճել են մասնակիցների երեք խմբեր` զորակոչի հետ անմիջական կապ ունեցող աշխատակիցներ, բժիշկներ և զորակոչիկներ, ավելի ճիշտ` նրանց ծնողները։
Մեր իրականությունում դեռ շատ տարածված է այն երևույթը, երբ արական սեռի զորակոչային տարիքի տղա ունեցող ընտանիքը որոշում է, որ նա չպետք է ծառայի բանակում և այդ որոշումը հետևողականորեն կյանքի է կոչվում։ Գործի են դրվում խորամանկություններ, բոլոր միջոցները, իսկ ֆինանսական հնարավորությունների առկայության դեպքում` փողեր։ Հենց գործի են դրվում հնարքներ (իսկ դրանց իրականացումը սովորաբար նույնպես կապված է տարաբնույթ ծախսերի հետ), առաջանում են կոռուպցիոն ռիսկեր։ Առավել ևս, որ այդ ամենանուրբ ոլորտը բազմաթիվ նման պոտենցիալ ռիսկեր է կրում։
Միաժամանակ նրանք, ովքեր կապված են կոռուպցիոն սխեմաների հետ, մեծ հնարամտություն են դրսևորվում։ Նորայր Նորիկյանը բերում է հաջողակ հնարքի օրինակ` կապված ծառայության վայրը որոշելու վիճակահանության հետ (եթե կարճ, էությունն այն է, որ զորակոչիկը ծառայում է այն զորամասում, որի անունը քաշել է)։ Պարզվում է, որ այստեղ էլ խորամանկելու ուղիները շատ են։
Օրինակ, զորակոչիկը արդար կերպով քաշել է «հեշտ» (ծառայելու առումով) զորամաս` հեռու վտանգներից, որը քաղաքում է և ունի այլ գրավիչ արժանիքներ։ Այնպես է ստացվում, որ նրա փոխարեն շատ են ուզում տեղափոխել այլ զորակոչիկի, որը տարբեր չափանիշներով ավելի վատ վայրում ծառայելու թուղթ է քաշել, բայց փոխարենը շնորհակալություն հայտնելու հնարավորություն ունի։ Եվ այդ ժամանակ գործի են դրվում տարատեսակ խորամանկություններ և հնարքներ, որոնք թույլ են տալիս առաջին զինծառայողին ուղարկել «վատ» զորամաս, իսկ հարուստին` «լավ»։
Շատերը փորձում են խուսափել առողջական պատճառներով` վճարելով կեղծ ախտորոշումների համար, իսկ բացառիկ դեպքերում նույնիսկ խեղում են իրենց։ Այստեղ կա հակառակ կողմը. երբեք չգիտես, թե հետագա կյանքում ինչի կարող է վերածվել բանակից ազատվելու համար գրված ախտորոշումը, չէ որ դա մնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Եթե, օրինակ, զորակոչիկին վերագրել են հոգեկան հիվանդություն, ապա դա կարող է հետագայում անդրադառնալ որոշակի մասնագիտություններով աշխատանքի տեղավորվելու դեպքում, կան նաև այլ սահմանափակումներ։
Երկրորդ քաղաքացիություն ստանալը չի փրկում ծառայելու պարտականությունը, առաջինը` հայկականը, մնում է, դրանից հրաժարվելը կարող է հետագայում բազմաթիվ անհարմարություններ առաջացնել։ Ուստի մասնագետները կոչ են անում 10 անգամ մտածել բոլոր հնարքներին դիմելուց առաջ։
Նորիկյանը վստահ է, որ համադարման կդառնա պայմանագրային բանակին անցում կատարելը։ Նրա խոսքով` աշխարհի գրեթե բոլոր առաջատար բանակները ձևավորվում են հենց պայմանագրային հիմունքներով։ Իսկ մեր օրերում շատ ժամանակ և ջանքեր են պահանջվում` պրոֆեսիոնալ զինվորական դաստիարակելու համար, նա պետք է հիմնարար գիտելիքներ ունենա տարբեր ոլորտներում։
Հասկանալի է, որ այսօր հայկական բանակի համար պրոֆեսիոնալ հիմքին լիակատար անցում կատարելն անիրական բան է, բայց վաղ թե ուշ պայմաններ կստեղծվեն, որոնք թույլ կտան դա անել։ Եվ դրան պետք է պատրաստվել արդեն հիմա, կարծում է Նորիկյանը։ Նրա խոսքով` ՊՆ–ում նույնպես առկա է այդ փաստի հասկացումը։
Սակայն այդ ուղղությամբ աշխատանքը, կարելի է ասել, միայն սկսվում է և նախատեսված է ապագայի համար, իսկ այսօր կարևոր է հասնել առկա օրենքների կատարմանը` հնարավորինս բացառելով տարաբնույթ չարաշահումները։ Խոսքը պետության պաշտպանունակության մասին է, իսկ դա հանաք բան չէ։