Իմ անունը գնա կառավարություն, հաստատեն՝ չհաստատեն, ես թույլ չեմ տալիս․ Գ․ Ծառուկյան. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իմ անունը գնա կառավարություն, հաստատեն՝ չհաստատեն, ես թույլ չեմ տալիս․ Գ․ Ծառուկյան. factor.am

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողներին խորհուրդ է տալիս իր արած գործերին հետևել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով նիստերից շատ բացակայելու մասին դիտարկմանը՝ Ծառուկյանը հայտարարեց. «Ծառուկյանը երկրի չափ գործ ա կատարում: Մի հատ մարդու կատարած գործին նայեք»:

Իմ հիմնական ցանկությունն է, որ կարողանամ օգտակար լինել, ես Ազգային ժողովով չեմ ապրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ես Ազգային ժողովով, խորհրդարանով, քաղաքականությամբ չեմ ապրում: Ես, գիտեք, որ ամեն ինչ էլ ունեմ, ամեն ինչի էլ հասել եմ: Ուզում եմ օգտակար լինեմ: Երբ որ իմ ժողովուրդը չի ուզի, ես կարամ քաղաքականությամբ էլ չզբաղվեմ, ես կարամ իմ գործով զբաղվեմ, ավելի հանգիստ ապրեմ»,- հայտարարեց Ծառուկյանը: Հարցին, թե օգտակար լինելու համար խորհրդարանում ո՞ր տեղի համար է պայքարելու իր գլխավորած քաղաքական ուժը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Կախված է ժողովրդից»:

factor.am



Նման նյութեր