Գիտնականները պարզել են, որ անկարելի է առողջ սնունդ ապահովել ամբողջ մարդկության համար
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են, որ անկարելի է առողջ սնունդ ապահովել ամբողջ մարդկության համար

Գուելֆի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ Երկրի վրա բավական չափով մրգեր և բանջարեղեն չի աճեցվում՝ բոլոր մարդկանց համար առողջ սնունդ աահովելու համար:

Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտողները համեմատել են սննդի համար հանձնարարվող առողջ կերակրի քանակն այն քանակի հետ, որն արտադրում է գյուղատնտեսությունը, և զգալի անհամապատասխանություն են հայտնաբերել: Պարզվել է, որ սննդի արդյունաբերությունն արտադրում է չափազանց մեծ ծավալների հացահատիկ, ճարպեր և շաքարներ, սակայն մրգերը, բանջարեղենը և սպիտակուցային մթերքները բավարար չեն բնակչության պահանջարկն ապահովելու համար:

Հանձնարականների համաձայն՝ յուրաքանչյուր մարդու սննդաբաժինը պետք է 50 տոկոսով բաղկացած լինի մրգերից և բանջարեղենից, 25 տոկոսով՝ անաղաց հացահատիկներից, իսկ վերջին 25 տոկոսը՝ սպիտակուցից, ճարպերից և կաթնամթերքից: Հետազոտողները հաշվարկել են, թե որքան գյուղատնեսական հողեր կպահանանջվեն Երկրի վրա բոլոր մարդկանց համար և այդ ցուցանիշը ճշտել են 2050 թվականին աշխարհի բնակչության ենթադրյալ թվաքանակի համար, որը հավասար է 9,8 միլիարդի:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ներկայում մեկ մարդու հաշվով արտադրվում է 12 բաժին հացահատիկ՝ հանձնարարվող ութի փոխարեն, հինգ բաժին մրգեր ու բանջարեղեն՝ 15-ի փոխարեն, երեք բաժին յուղ և այլ ճարպային մթերքներ՝ մեկի փոխարեն և երեք բաժին սպիտակուց՝ հինգի փոխարեն: Հետազոտողների կարծիքով՝ արտադրության փոփոխումը սննդակարգային հանձնարականներին համապատասխան կհանգեցնի պահանջվող գյուղատնտեսական հողատարածությունների նվազման 50 միլիոն հեկտարով:



Նման նյութեր