Վերջին տարիներին Հելոուինը Հայաստանում տոնում են ոչ զանգվածային կերպով, բայց ներկայում Երևանում կարելի է տեսնել չարքերի և սարսափելի կոստյումներով երիտասարդների։ Դժվար է միանշանակ ասել՝ դա լավ է, թե վատ, բայց ավելի լավ է հարցն այդպես չձևակերպել։
Հազարամյա վաղեմության կելտական տոնը Եվրոպայում պահպանվել է մինչև հիմա, զարդարվել դիմակավորված ատրիբուտներով և կորցրել իմաստը։
Ավելի ճիշտ, չի կորցրել, այլ ուղղակի դադարել է կրոնական լինել, իսկ նրա կապը մահվան և հանդերձյալ աշխարհի հետ մնացել է միայն արտաքին միջավայրում։
Հելոուինը տարածվել է մի շարք անգլալեզու երկրներում, նախկին բրիտանական գաղութներում և, հետաքրքիր է, նույնիսկ Ճապոնիայում՝ երկիր, որը մեծ դժվարությամբ է ներս թողնում օտարածին մշակութային սովորույթներ։ Բայց Հելոուինի համար ճապոնացիները չգիտես ինչու բացառություն են արել սամուրայական համբերատարությամբ։
Երբ Երևանում ցատկոտում է կմախքներ հագած երիտասարդությունը, կգտնվեն մարդիկ, որոնք կդատապարտեն նման զվարճանքը։ Ավելին, կգտնվեն շատերը, որոնք կպնդեն, որ այդ դիմակավորված անձինք մոռանում են հայկական քրիստոնեության ավանդույթները և իսկույն կհիշեն Բարեկենդանը, իբր, ավելի լավ կլիներ, որ այդ տոնի ժամանակ զարդարվեին։
Հոգեբան Սոնա Մելոյանը ենթադրում է, որ Հելոուինը բարենպաստ հող է գտել նախկին խորհրդային հանրապետություններում որպես արձագանք աթեիստական խորհրդային տարիներին։ Նման տոներ չեն եղել, ահա և հաստատվել է այն, ինչը համառորեն գովազդվել է։ Սոնայի հետ կարելի է ինչ-որ առումով համաձայնել, ինչ-որ առումով՝ ոչ։
Բանն այն է, որ սարսափազդու կոստյումներ հագնող մարդկանց ճնշող մեծամասնությունը ծնվել է ԽՍՀՄ անկումից հետո, այնպես որ՝ «մռայլ և աթեիստական» խորհրդային ժամանակների մասին նրանք միայն լսածից գիտեն, իսկ հաճախ ուղղակի չեն հետաքրքրվում այդ թեմայով։ Այնպես որ, հավանաբար, խորհրդային «ժառանգությունը» այստեղ դեր չի խաղում։ Կամ խաղում է չափազանց փոքր։
Բայց չի կարելի չհամաձայնել նրա հետ, որ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե հայկական եկեղեցին լրջորեն հայտնի դարձներ նույն Բարեկենդանը, վստահ եմ, որ Հելոուինի մասին կհիշեին միայն երդվյալ արևմտամետները։ Ցավոք, ՀԱԵ-ն կամ չի հետաքրքրվում սեփական միջոցառումների գովազդով, դրանք զանգվածների մեջ տարածելով, կամ ենթադրում է, որ բոլորն առանց դրա էլ պարտավոր են նշել եկեղեցական տոները։
Բանն այն է, որ նման հարցերում ոչ ոք ոչ մեկին պարտական չէ, այդ թվում՝ ՀԱԵ-ն։ Երիտասարդությունը դիտում է Հելոուինի մասին ֆիլմեր՝ հաշվի առնելով թիրախային լսարանը, բեմադրված հատուկ էֆեկտներով և ստույգ հաշվարկված հոգեբանական ազդեցությամբ։ Բարեկենդանի մասին առնվազն կարելի է դիտել ինչ-որ վավերագրական ֆիլմ, որտեղ ինչ-որ մեկը խրատող տոնով ձանձրալի բաներ է պատմում։ Բայց չէ որ շատ բան պետք չէ․ այնպես անել, որպեսզի հետաքրքիր լինի։
Ճիշտ է, հոգին թեթևացնում է անմոռանալի Ռոբերտ Սահակյանցի «Բարեկենդանը» մուլտֆիլմը, բայց դա այլ օպերա է։
Հայաստանում Հելոուինը տոնում է բավական սահմանափակ շրջան, և չպետք է հարցնել՝ դա լավ է, թե վատ։ Թող տոնեն, եթե դա նրանց համար ուրախ է, թող զարդարվեն և քաղցրավենիք պահանջեն, թեկուզ կմախքները կամ զոմբիները։ Գլխավորը, որ զոմբիի հագուստի տակ չթաքնվի իսկականը, չէ որ հագուստը մի քանի ժամից կհանեն և մի կողմ կդնեն մինչև մյուս տարի։
Հելոուինի հետ կապված ինչ-որ գաղափարախոսական հիմք չարժե բերել։ Հավանաբար, Հելոուինի տեղի երկրպագուներից յուրաքանչյուրը չափազանց կզարմանա՝ իմանալով, որ նույնիսկ դա կարելի է ցանկության դեպքում քաղաքականացնել։ Իհարկե, կարելի է, բայց կարելի է նաև հոգնել մեր կյանքի ցանկացած ոլորտում դավեր որոնելու անվերջ փորձերից և ուղղակի մի երեկո ապրել այնպես, ինչպես ուզում ես։
Ի դեպ, եթե ենթադրենք, որ Հայաստանում Հելոուինը ոմանց բանսարկությունն է, ապա անտեսումը կլինի այդ «ոմանց» ձախողումը։