Փարիզի օդանավակայանում մարդատար ինքնաթիռներ են բախվել
Advertisement 1000 x 90

Փարիզի օդանավակայանում մարդատար ինքնաթիռներ են բախվել

Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ միջազգային օդանավակայանում մարդատար երկու ինքնաթիռներ են բախվել: Այդ մասին հայտնել է Le Parisien ֆրանսիական թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Air France ընկերության Airbus A330-200 ինքնաթիռը, որը պետք է մեկներ Սեն Մարտեն կղզի, թռիչքավայրէջքային գոտում բախվել է Delta Air Lines ընկերության ամերիկյան հանրանավին: Ամերիկյան ինքնաթիռի թևը դիպել է ֆրանսիական Airbus-ի պոչամասին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժե , սակայն Air France-ի թռիչքը որոշվել է չեղարկել և հանրանավը վերադարձնել կայանատեղի, որպեսզի այն տեխզննում անցնի: Տեղի ունեցածով զբաղվում է Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության և վերլուծյության բյուրոն: