2018 թվականի սկզբից ի վեր աշխարհում ԶԼՄ-ների հարյուրից ավելի աշխատողներ են զոհվել
Advertisement 1000 x 90

2018 թվականի սկզբից ի վեր աշխարհում ԶԼՄ-ների հարյուրից ավելի աշխատողներ են զոհվել

2018 թվականի սկզբից ի վեր հարյուրից ավելի լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են զոհվել աշխարհի 36 երկրներում: Այդ մասին հոկտեմբերի 31-ին Ժնևում հայտարարել է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, որը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ անկախ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել այդ հանցագործությունների մեղավորներին:

«Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում սպանված լրագրողների թիվն արդեն գերազանցել է անցած տարվա տվյալները: Հունվարից ի վեր 106 լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են սպանվել 36 երկրներում»,- նշել է PEC-ը, հիշեցնելով, որ ամբողջ 2017 թվականին 99 նման սպանություն էր գրանցվել: Այս տարի զոհերի թվով առաջին երեք տեղերն զբաղեցնում են Աֆղանստանը (17), Մեքսիկան (15) և Եմենը (8): Այս տվյալների հրապարակումը նվիրված է նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության դադարեցման միջազգային օրվան: Ինչպես հայտարարել է PEC-ի գլխավոր քարտուղար Բլեզ Լամպանը, «անպատժելիության դեմ պայքարը մարդու իրավունքների համար պայքարի կենտրոնում է»:

Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունն ունի ՄԱԿ-ին առընթեր կոնսուլտատիվ կարգավիճակ: Վիճակագրության մեջ, որը վարում է կազմակերպությունը, արտացոլված են լրագրողների սպանության դեպքերը մասնագիտական պարտականությունները կատարելիս: Տեղեկատվության աղբյուր են ծառայում մամուլի, ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդագրությունները:



Նման նյութեր