Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի…
Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։
Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.ին՝առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։
Արդեն կես տարի է, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է դուրս գալ բանտից՝ պահանջելով քաղբանտարկյալին արժանի արդարացում։ Ու այդ ժամանակից սկսած ժողովրդի և հեռուստատեսության միջոցով կեղծ լուրեր են տարածվում, իբր թե Շանթ Հարությունյանը մարտի 1֊ի գործով ընդունել է համաներում։ Սա հերյուրանք է Շանթ Հարությունյանի արդարացի պահանջի և պայքարի նկատմամբ։
Շանթ Հարությունյանը հրաժարվեց լոկ ազատությունից՝ հանուն բարձրագույն իդեալի՝ արդարության։
Բազմաթիվ անգամներ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանի պահանջը ճիշտ է և արդարացի։ Սակայն նա ազատ կարձակվի այլ տարբերակներով։ Վերջերս էլ կատակում էր ԱԺ֊ում, թե Շանթին սպեցնազով կհանեն բանտից ու դռները կփակեն, որ հետ չվերադառնա։
Եվ արդյունքում տեղի ունեցավ հետևյալը։ Համաներման օրինագծում ավելացվեց մի տող, որում ասվում է, որ համաներումը եթե տարածվում է դատապարտյալի վրա, ապա կալանավորը ուզի թե չուզի ազատ է արձակվում բանտից։ Եվ այստեղ արդեն կալանավորի համաձայնությունը և ստորագրությունն անհրաժեշտ չէ։
Ստացվում է, որ եթե նոյեմբերի 1֊ին ընդունվի համաներման օրինագիծը, Շանթ Հարությունյանը մի քանի օրերի ընթացքում ազատ կարձակվի բանտից»։
Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի… Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի…
Gepostet von Shahen Harutyunyan am Mittwoch, 31. Oktober 2018