ՀՖՖ-ն հրաժեշտի խաղ կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար
Advertisement 1000 x 90

ՀՖՖ-ն հրաժեշտի խաղ կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոբերտ Արզումանյանի հրաժեշտի խաղ կանցկացնի:

Այս մասի հաստատեց ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը:

«Քանի որ այս տարի ազգային հավաքականը խաղ չունի, հրաժեշտի խաղը կկազմակերպվի հաջորդ տարի, երբ հստակեցվի խաղացանկը: ՀՖՖ-ն անպայման հրաժեշտ միջոցառում կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար»,- ասաց Կարապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 14-րդ տուրի առաջին խաղից առաջ` «Արցախի» և «Փյունիկի» ֆուտբոլիստների ներկայությամբ պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց Ռոբերտ Արզումանյանը:

Վերջին շրջանում պաշտպանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղերին: Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում 2005-2016 թվականների ընթացքում մասնակցել է 74 խաղի՝ դառնալով 5 գոլի հեղինակ: