Գագիկ Հարությունյանի ֆենոմենը, կամ՝ ինչպես մշտապես ծառայել իշխանություններին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Գագիկ Հարությունյանի ֆենոմենը, կամ՝ ինչպես մշտապես ծառայել իշխանություններին. hraparak.am

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ֆենոմենալ երևույթ է, որը շուրջ 30 տարի է՝ չի դադարում զարմացնել մեզ։ Նա 70-ն անց է ու իր կյանքի մեծ մասը բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Բայց չի կարելի ասել, որ նա լավ ղեկավար է եղել։ Երկար տարիներ Սահմանադրական դատարանն է ղեկավարել, բայց այդ շենքն այդպես էլ սովետական դարաշրջանի խարխուլ, հնամաշ, կիսաքանդ շենքն է։ Բայց չի ափսոսել և իր համար, բյուջեի հաշվին, լրիվ նոր՝ «սալոնից հանած» Toyota Prаdo ամենագնաց է ձեռք բերել, պետհամարանիշն էլ՝ JJ 01 սերիայով։ Ունի նաև ուղեկցող մեքենա՝ թիկնապահներով։ Իսկ ԲԴԽ-ում պաշտոնը ստանձնելուց հետո նոր Toyota Corolla ավտոմեքենա է գնել՝ դարձյալ բյուջեի հաշվին։ ՍԴ-ում էլ նրան սպասարկում էր Audi Q7 ամենագնացը, որից պետական ապարատում այդ մեկն էր միայն՝ թանկ պահվող մեքենա։ Կարելի է ասել՝ Գագիկ Հարությունյանը մեքենաների հարցում շատ նրբաճաշակ է։ Ի դեպ, նա այս տարիներին հասցրել է նաև իր ողջ ազգուտակին տեղավորել բարձր պաշտոնների։ Այս ամենը մարդու տեսակի մասին է խոսում։

Բայց Հարությունյանի կերպարը հետաքրքիր է նախևառաջ նրա կատարած աշխատանքով և երկրին տված «օգուտներով»։ Պարոն Հարությունյանն այդ պատկառելի տարիքում հասցրել է ձևավորել պետականամետի իմիջ, որի տակից ամենավճռական պահերին դուրս է սպրդում իրական իշխանամետը։ Նա, ծառայելով պետությանը, իրականում մշտապես ծառայել է իշխանություններին՝ կայացնելով որոշումներ, որոնք բխել են բացառապես օրվա իշխանության շահերից՝ ոտնահարելով քաղաքացիների շահերը։ Իր կյանքի մի զգալի մասը ծառայելով իշխանություններին՝ այսօր Գագիկ Հարությունյանը հայտ է ներկայացնում ծառայելու նոր իշխանություններին։ Ակտիվացել է, մեկնաբանություններ է տալիս երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամի մասին։ Բայց նրա խոսքից ու որոշումներից այդպես էլ ոչ ոք հստակ չի հասկանում, թե ինչ է ուզում ասել։ Հիմա էլ նոր իշխանությունների հերթն է՝ օգտվելու նրա հունարից և օգտագործելու սահմանադրական ռահվիրայի «ֆենոմենալ» տաղանդը։ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին Հարությունյանին դասում էր ամենակոռումպացված պաշտոնյաների շարքը, այսօր սիրով թույլ է տալիս, որ նա մեկնաբանի բաներ, որոնք լրացուցիչ հարցեր ու մեկնաբանություններ են առաջացնում՝ ավելի խճճելով իրավիճակը։ Հարությունյանը նաև գործող Սահմանադրության ջատագովներից էր։ Բայց այսօր ոչ այնքան պաշտպանում է այդ Սահմանադրությունը, որքան քննադատում։

Ամբողջությամբ՝ hraparak.am