
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե արթիկցիները զարմացած և զայրացած են ահավոր։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արթիկցիները «ուղղաթիռ են տեսել»:
Անցած 30 տարիների ընթացքում Արթիկ այցելել են բոլոր նախագահներն ու վարչապետները, սակայն նրանցից ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ 105 կմ տարածությունը կարելի է ուղղաթիռով «հաղթահարել»։
Իր այցն Արթիկ ուղղաթիռով կազմակերպած վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, որ գնացել էր ընկերուհու ջերմոցում ելակի «արտադրությունը» դիտելու, Հայաստանի տնտեսության «թռիչքաձև աճը» անձամբ իր աչքերով տեսնելու-ճաշակելու, պարզվում է՝ նաև փոքրիկ քաղաքական «մարդամոտությամբ» է արժևորվել. ինչպես տեղեկացնում են արթիկցիները՝ ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու նուրբ խնդիրը ևս չի շրջանցվել այցի ընթացքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում