«Գաստրո շոկ» և ոչ միայն․ ինչով Հայաստանը կփայլի Yerevan Food Fest-ում. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Գաստրո շոկ» և ոչ միայն․ ինչով Հայաստանը կփայլի Yerevan Food Fest-ում. armeniasputnik.am

«Երևան ֆուդ ֆեստը» խոստանում է վերածել Երևանը գաստրոնոմիական մայրաքաղաքի։

«Երևան ֆուդ ֆեստի» հյուրերը զարմացած են Հայաստանի կոլորիտով, ռեստորաններով և գաստրոնոմիական առանձնահատկություններով։

Երևանում մեկնարկել է Yerevan Food Fest-ը

Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևան ֆուդ ֆեստի» ղեկավար Աննա Մազմանյանը։

ինգշաբթի Երևանում բացվեց «Երևան ֆուդ ֆեստ» երկրորդ գաստրոնոմիական տոնը։ Փառատոնի ծրագրում ներառված են դասախոսություններ խոհարարության և զբոսաշրջության մասին, վարպետության դասեր, ֆիլմերի ցուցադրություններ, ընթրիքներ։ Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 6-ը։ «Նրանք չեն պատկերացրել, որ մենք այսպիսի մակարդակի հաստատություններ, մթերք, գինի, պրոֆեսիոնալ խոհարարներ ունենք», – ասաց Մազմանյանը։

Նրա խոսքով՝ փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանը հենց գաստրոնոմիական առանձնահատկությունների առումով, ցույց տալ Երևանը որպես գաստրոնոմիական մայրաքաղաք, ծանոթությունների և շփման հարթակ դարձնել։

«Փառատոնը նպաստում է զբոսաշրջիկների հոսքին և, որպես կանոն, նոր աշխատատեղերի ստեղծմանը», – նշեց նա։

Հիշեցնենք, որ փառատոնը նման ձևաչափով Երևանում տեղի կունենա երկրորդ անգամ։ Զվարճացնող մասից բացի կլինի նաև ճանաչողական ծրագիր։

Տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները՝ սկսած լրագրողներից, վերջացրած ճարտարապետներով և խոհարարներով, կարող են շատ բան սովորել երկրում զբոսաշրջությունը զարգացնելու համար։

Բայց, իհարկե, ավելի շատ գուրմանների բախտը կբերի, քանի որ մի քանի ռեստորաններում տեղի կունենան ընթրիքներ՝ միշլենյան և հայ խոհարարների մասնակցությամբ։ Ընդ որում` կօգտագործվեն մթերքներ Կոտայքից, Արմավիրից և Տավուշից։

Հայաստանում տեղի կունենան բազմաթիվ փառատոններ՝ գինու, ձմերուկի, խորովածի, տոլմայի, ղափամայի, գարեջրի, գինու և նույնիսկ ազգային տարազի։ Ոլորտի փորձագետները կարծում են, որ նրանք բարձրացնում են երկրի գրավչությունը։ Այդ թվում նաև այդ պատճառով 2017թ-ին Հայաստան է այցելել  մոտ 15 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 18,7 տոկոսով ավելի է, քան 2016թ-ին։ Այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշն աճել է ևս 10,2 տոկոսով։

armeniasputnik.am