TIME հանդեսը հրապարակել է 2018 թվականի 50 հանճարեղ ընկերությունների ցուցակը, որոնք զարգացման առաջատարներն են իրենց ինդուստրիայում: Դրանում տեղ են գտել միանգամայն տարբեր մեծության ընկերություններ՝ թե այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Apple-ը, Amazon-ը, Nike-ը, Domino’s-ը, Nintendo-ն, Singapore Airlines-ը, թե քիչ հայտնի ստարտապներ: Նաև ցուցակում հայտնվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ DJI-ն, Volvo-ն, Xiaomi-ն, Lockheed Martin-ը, SpaceX-ը, Netflix-ը, Pinterest-ը:
Նշվում է, որ հետազոտությանը մասնակցել են հրատարակության խմբագիրներն ու թղթակիցներն ամբողջ աշխարհում: Նրանց առաջարկվել էր նշել այն ընկերությունները, որոնք, իրենց կարծիքով, առաջ են մղում պրոգրեսը և ապահովում իրենց ինդուստրիայի զարգացումը:
Այնուհետև թեկնածուներին գնահատել են այնպիսի հանգուցային գործոններով, ինչպիսիք են՝ յուրօրինակությունը, ազդեցությունը, հաջողությունը և հավակնությունները: