
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն զրկվել է անձնագրից պարտքերի պատճառով,- գրում է Globo Esporte-ն:
Ըստ աղբյուրի՝ բրազիլացին 2015 թվականին արգելված վայրում էկոլոգիական վնաս պատճառելու համար տուգանվել է 2,5 մլն եվրոյով:
Ռոնալդինյոն այդպես էլ չի վճարել տուգանքը, այդ պատճառով դատարանը որոշել է զրկել ֆուտբոլիստին անձնագրից:
Հիշեցնենք, որ 38-ամյա Ռոնալդինյոն ավարտել է ֆուտբոլային կարիերան ընթացիկ տարվա հունվարին: