
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ հիմնադրամը հայտարարում է տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ: Այս մասին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից:
Մրցույթին ներկայացված աշխատանքը պետք է ներառի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատկերը:
Նախագծերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ մոնոխրոմ և գունավոր: «Հաղթողին կտրվի շնորհակալագիր, կլինի հրապարակում ՀՑԹԻ պաշտոնական կայքէջում: Ընդունվում են դիմումներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Հաղթողին որոշելու է պրոֆեսիոնալ մասնագետների հանձնախումբը:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ դեկտեմբերի 10-ը` [email protected] հասցեով:
Խնդրում ենք նշել նամակի թեման՝ «Տարբերանշանի մրցույթ»: Ընդունվում են միայն պահանջվող պայմանները պահպանած դիմումները: Մանրամասների համար զանգահարել` +374 39-09-81 (111) հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ