Նոյեմբերի 2-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կուրիլյան կղզիների մոտ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում:
«5,7 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել նոյեմերի 2-ին 22.01-ին (Երեանի ժամանակով 15.01-ին) Կուրիլյան կղզիների մոտ:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել է Օխոտի ծովում հյուսիսային լայնության 47,5 աստիճանի և արևելյան երկայնության 146,9 աստիճանի կոորդինատների կետում: Դա գտնվում է Սեվերո Կուրիլսկ քաղաքից (Պարամուշիր կղզու շրջանային կենտրոն) 263 կիլնոմետր դեպի հյուսիս: Օջախն ընկած է 456 կիլոմետր խորության վրա, նշել է «Յուժնոսախալինսկ» սեյսմակայանի աշխատակցուհին: Գործակալության զրուցակի խոսքով՝ Կուրիլյան կղզիների բնակիչները ստորգետնյա ցնցումները չեն զգացել: