ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի՝ առաջին ինն ամիսներին հավաքագրվել 672 մլրդ 132 մլն 118 հազար դրամի հարկ։
Դրանց շուրջ 76.9 տոկոսը՝ 517 մլրդ 151 մլն 423 հազարը հավաքագրել են հարկային մարմինները, մնացած 23.1 տոկոսը՝ մաքսային մարմինը: Համաձայն 2018թ. պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար նախատեսվել է հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ հարկեր ու տուրքեր: Առաջին ինն ամիսներին միայն 1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել է բյուջեով նախատեսվածի 53.9%-ը:
Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները 2018թ. առաջին կիսամյակում միասին վճարել են 168 մլրդ 348 մլն 780 հազար դրամի հարկ, որը կազմել է 1000 խոշորների վճարածի՝ 25-ը: Վճարվածի 137 մլրդ 679 մլն 773 հազար դրամը, այսինքն շուրջ 81.8 տոկոսը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, մնացածը՝ մաքսային մարմնի կողմից:
Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով՝ մեր երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ընկերությունը։ Հաշվետու հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը պետական բյուջե է վճարել 32 մլրդ 795 մլն 664 հազար դրամի հարկեր և տուրքեր:
2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցուցակում երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկերով: Վերջինիս հաջորդում է «Գրանդ Տոբակոն», որի վճարված հարկերը կազմել են 27 մլրդ 680 մլն 118 հազար դրամ։
Հատկանշական է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ «Ալեքս Հոլդինգը» դիրքերը բարելավել է նախկին 7-րդ հորիզոնականի փոխարեն հայտնվելով 4-րդ-ում՝ պետական բյուջե վճարելով 13 մլրդ 965 մլն 592 հազար դրամ։
Հինգերորդ խոշոր հարկատուն «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշն»-ն է՝ վճարած 13 մլրդ 175 մլն 854 հազար դրամ հարկերով։ Հաջորդում է «Գոեպրոմայնինգ գոլդը»՝ 12 մլրդ 363 մլն 484 հազար դրամով, «Ֆիլիպ Մորիս Արմենիան» (10 մլրդ 101 մլն 704 հազար դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (9 մլրդ 866 մլն 281 հազար դրամ), «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ընկերությունը (9 մլրդ 279 մլն 980 հազար դրամ)։ Առաջին տասնյակը եզրափակել է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը ՝ վճարած 8 մլրդ 748 մլն 524 հազար դրամի հարկերով:
Աղյուսակում ներկայացված են 2018 թ. ընթացքում հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (հազ. դրամ) առաջատար 25 հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկատուների փոփոխությունները։