«Մեր պահանջարկն ավելին է, գումարները քիչ են, պետք է կարողանանք այնպես վերաբաշխենք, որ բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ ստիպված չլինենք պարտք վերցնել»: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով 2019 թվականի բյուջեի նախագծին:
«Նախարարություններն ինքնաբավ չեն և չպետք է ամեն մեկը վերմակը քաշի իր վրա: Կառավարությունն ու ԱԺ-ն պետք է որոշեն, թե ինչի վրա ծախսեր կատարեն»,- ասաց նա:
Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը կբարձրանա, Զեյնալյանն արձագանքեց. «Այդպիսի վերլուծություններ, վիճակագրություն եղել են, փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է: Չի բացառվում նաև, որ Հայաստանում էլ բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ: Կամ այն չափով, ինչ չափով նախկինում եղել է, պարտադիր չէ, որ այդ չափով բարձրանա»: