Փարիզի Մասթերս. Խաչանովը հաղթեց Ջոկովիչին` դառնալով չեմպիոն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փարիզի Մասթերս. Խաչանովը հաղթեց Ջոկովիչին` դառնալով չեմպիոն

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դարձել է Փարիզի «Մասթերսի» հաղթող:

Մրցաշարի եզրափակչում Խաչանովը առավելության է հասել Նովակ Ջոկովիչի նկատմամբ: 1 ժամ 38 րոպե տևած պայքարում Ռուսաստանը ներկայացնող մարզիկը հաղթել է 7:5, 6:4 հաշվով:

Խաչանովն 9 անգամ դարձել է էյսի հեղինակ, 2 կրկնակի սխալ է թույլ տվել ու 3 բրեյք փոինթ իրացրել:

Հայկական արմատներ ունեցող թենիսիստը կարիերայում նվաճում է 4-րդ տիտղոսը և 3-րդը` 2018 թվականին: Նախկինում նա դարձել էր հաղթող Չենդուի մրցաշարում (2016), Մարսելում և Մոսկվայում:

armsport.am