Խեղդամահ է արել «Կիտինա» մականունով մարմնավաճառին ու նրա անունից նամակ ուղարկել ընկերոջը՝ «Մոռացիր»
Advertisement 1000 x 90

Խեղդամահ է արել «Կիտինա» մականունով մարմնավաճառին ու նրա անունից նամակ ուղարկել ընկերոջը՝ «Մոռացիր»

«Կիտինա» մականունով հայտնի մարմնավաճառի սպանության համար Երևանի բնակիչ, 45-ամյա Գարեգին Եղիազարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և շարունակում է պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում։

Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 27-ին, սակայն տուժողի դին հայտնաբերվել է միայն 2017 թվականի հունվարի 13-ին։ Քրեական խրոնիկոնում հայտնված լուրը տոնական օրով սառը ցնցուղ էր՝ Արարատի մարզում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի։ Ապա հայտնի դարձավ, որ աղջիկը դարձել էր դաժան բռնության զոհ, իսկ նրա կորելու մասին ահազանգել էր  ընկերուհին։

«Կիտինա» մականունով հայտնի  Քրիստինե Արզումանյանը Երևան էր տեղափոխվել Սիսիանից՝ 2007 թվականին, ու մայրաքաղաքում ապրել վարձակալական հիմունքներով։ Այստեղ սկսել էր զբաղվել մարմնավաճառությամբ, ինչի մասին իմանալով նրա ընտանիքը կտրել էր կապը նրա։

«Կիտինա»  իրա ապագա բռնարարին վճարել օրական 10-13 հազար դրամ

Իր կյանքը խլած տղամարդու հետ աղջիկը ծանոթացել էր Երևանում՝ իր «մասնագիտության» շնորհիվ՝ 2014 թվականին։

Գարեգին Եղիազարյանը տաքսի է վարել, իսկ աղջիկն էլ  տաքսու անհրաժեշտության դեպքում օգտվել է  նրա ծառայությունից՝  յուրաքանչյուր օր վճարելով 10.000-13.000 ՀՀ դրամ: Ք.Արզումանյանը մտերիմ է եղել նաեւ վարորդի ընտանիքի անդամների հետ։ Նրանց միջեւ այնքան վստահություն է եղել, որ անգամ  միասին «լատարե» են  խաղացել: Ընդ որում՝ առաջարկի հեղինակը եղել է Գարեգին Եղիազարյանը։ 2016թվականի դեկտեմբերի վերջերին «լատարեի» գումարը՝ 540.000 ՀՀ դրամ, պետք  է ստանար Քրիստինեն, սակայն նա այն չէր վերցրել՝ խնդրելով, որ գումարը մի որոշ ժամանակ մնա վարորդի մոտ, իսկ վերջինս էլ դրանով վիճակախաղ էր խաղացել և 330.000 դրամը պարտվել։

Ինչ է տեղի ունեցել

2016թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20 :30-ի սահմաններում Գարեգին Եղիազարյանը Քրիստինեից պատվեր է ստացել Սիսիան քաղաք մեկնելու մասին :  Երևան-Մեղրի ավտոճանապարհով երթևեկելիս ժամը 21։30-ի սահմաններում Արարատի մարզով երթեւեկելիս ճանապարհի մերկասառույցի պատճառով վարորդը կտրուկ արգելակել է, որից Ք.Արզումանյանը մարմնով առաջ գալով կպել է նրա  ուսին և հայհոյել: Գ.Եղիազարյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, որի հետևանքով Ք.Արզումանյանի շրթունքը վնասվել և արյուն  հոսել: Այնուհետև՝ ավտոմեքենան կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում և նստել սրահի հետնամասում՝ աղջկա կողքին՝ ասելով, որ նրա հետ կարևոր բան ունի խոսելու: Ք.Արզումանյանին ավտոմեքենայի մեջ պատմել է, որ լատարեի գումարի մեծ մասը ծախսել է և այն ամբողջությամբ չի կարող վճարել: Դրանից աղջիկը բարկացել,  հայհոյել և պահանջել  գումարն ամբողջությամբ վճարել: Այդ ժամանակ էլ վարորդը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ,  սկսել է բռնություն գործադրել՝ բռունցքով հարվածել է նրա դեմքին, ապա ուժեղ սեղմել պարանոցը  և խեղդամահ արելամահ արել, որից հետո Ք.Արզումանյանի դիակը թաքցնելու համար գցել է այն գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը և հեռացել:

Անպատասխան հեռախոսազանգեր, կասկածելի հաղորդագրություններ

Քրիստինեի հեռախոսազանգերին չպատասխանելն անհանգստացրել է նրա ընկերուհիներին, ընկերոջը, ով եւս ճանաչել է վարորդին։ Երևան վերադառնալու ճանապարհին նրա զանգահարել տուժածի ընկերը՝ Դավիթը, և նրանք հանդիպել են Երևան քաղաքի առաջին մասի օղակաձև խաչմերուկի մոտ: Դավիթն հարցուփորձ է արել Քրիստինեի մասին, սակայն Գարեգինը պնդել է, թե նրանից տեղեկություն չունի, քանի որ անծանոթ մեքենայով տուն է գնացել: Քրիստինեի սպանության մեջ  կասկածներն իրենից հեռացնելու համար՝ դեպքից 1-2 օր անց, վարորդը զանգահարել է ՌԴ-ում բնակվող իր ընկերոջը  և ասել, որ իր ծանոթ աղջիկներից մեկը ցանկանում է բաժանվել ընկերոջից ու խնդրել է իր ուղարկած հաղորդագրությունների տեքստը ՌԴ հեռախոսահամարից ուղարկի իր նշած հեռախոսահամարներին: Նա  համաձայնվել է, որից հետո ինքը նրա հեռախոսահամարին է ուղարկել մեկը՝ «մոռացի ինձ», իսկ մյուսը` «ես լավ եմ, եթե ինձանից հարցնեն, ասա տեղյակ չես» բովանդակություններով հաղորդագրություններ՝ վերջում նշելով «Կիտինա»  անունը։ Հաղորդագրություններից մեկն ուղարկվել է Քրիստինեի ընկեր Դավիթին, իսկ մյուսը ՝ ընկերուհուն «Կարիկի Լիլո» մականվամբ, ինչը վերջինիս կասկածահարույց է թվացել։

Ոճիր և պատիժ

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել 45-ամյա Գարեգին Եղիազարյանին առաջադրված մեղադրանքը և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ երիտասարդ աղջկա սպանության համար ու դատապարտել ազատազրկման 10 /տաս/ տարի ժամկետով։

Դատարանը միաժամանակ մասնակի բավարարել է տուժողի հոր ներկայացրաց քաղհայցի պահանջը  և  մեղադրյալից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձել 1.250.000 /մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար, որից 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամը որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս /հուղարկավորության ծախսեր/, 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարը, որպես դատական ծախս՝ փաստաբանի ծառայության վճար:

Գարեգին Եղիազարյանն իր մեղավոր ճանաչել է սպանության համար ու դատավճիռը չի բողոքարկել։ Այն մտել  է  ուժի մեջ եւ Արմավիր ՔԿՀ-ում նա ներկայումս կրում է իր պատիժը։

Պատրաստեց՝ Քրիստինե Հարությունյանը

Փաստինֆո