Տվյալներ են ստացվել Ինդոնեզիայում կործանված Boeing-ի սև արկղից
Advertisement 1000 x 90

Տվյալներ են ստացվել Ինդոնեզիայում կործանված Boeing-ի սև արկղից

Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների օժանդակությամբ կարողացել է տվյալներ ստանալ Ինդոնեզիայում կործանված Boeing-737-ի ինքնագրիչից: Այդ մասին հայտնել է Detik պորտալը: Պարամետրերի ինքնագրիչի տվյալները 69 ժամվա տեղեկատվություն են բովանդակում հանրանավի չվերթների, ներառյալ վերջին թռիչքի վերաբերյալ:

Ինդոնեզական Lion Air բյուջետային անվիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որը հոկտեմբերի 29-ի առավոտյան Ջակարտայից մեկնել էր Սումատրայի մերձակա կղզիներից մեկը, թռիչքից 13 րոպե անց ծովն է ընկել Արևմտյան Ճավայի ափամերձ շրջանում: Ինքնաթիռի բեկորները գտնվում են 30-ից մինչև 40 մետր խորության վրա և ցրված են ծովի հատակի ընդարձակ տարածքում:

Ավիաաղետի պարճառները դեռևս պարզված չեն: Կործանված ինքնաթիռն արտադրվել էր 2018 թվականին և ավիաընկերության կողղմից շահագործվում էր օգոստոսից: Ինդոնեզացի փրկարարների տվյալներով՝ աղետից փրկվածներ չկան: Օդանավում եղել է 189 մարդ, ներառյալ ուղևորներն ու անձնակազմի անդամները:

Աղետի ենթարկված Boeing-ի սև արկղից մեկը ջրասուզակները գտել են նոյեմբերի 1-ին: Երկրորդ սև արկղի և ինքնաթիռի կործանման զոհերի մարմինների որոնումները երկարացվել են երեք օրով: Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գործակալության ղեկավարի խոսքով՝ ենթադրվում է, որ երկրորդ ինքնագրիչը գտնվում է որոնման հիմնական գոտուց մոտավորապես 50 մետր հեռավորության վրա, բայց որոնումները դժվարացնում են ընդջրյա հոսանքները:



Նման նյութեր