Khach Me If You Can. թենիսիստ Կարեն Խաչանովը նոր բայ է հորինել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Khach Me If You Can. թենիսիստ Կարեն Խաչանովը նոր բայ է հորինել

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram–ի իր էջում երկրպագուներին շնորհակալություն է հայտնել փարիզյան առաջնությունում աջակցելու համար։

«Անմոռանալի շաբաթ Փարիզում, անհավանական հույզեր։ Շնորհակալություն թիմիս ու ընտանիքիս ամենօրյա աշխատանքի ու աջակցության համար։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ստացած հաղորդագրությունների, բարի խոսքերի ու շնորհավորանքների համար»։
Իր գրառման մեջ «Khach Me If You Can» հեշթեգը բառացի թարգմանությամբ հնչում է այսպես` «խաչիր ինձ, եթե կարող ես»։ Փաստորեն թենիսիստը իր ազգանունից անգլերեն նոր բայ է հորինել։