2019թ. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կրթության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցաշինության ոլորտին հատկացվելու է 2.8 մլրդ դրամ:
Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Ա. Հարությունյանը:
«Կառավարության ու տարբեր գերատեսչությունների հետ քննարկել ենք նաև դպրոցաշինության խնդիրները, և դպրոցաշինությանը նույնպես բավական մեծ գումարներ են հատկացվելու: Այս տարի մեր ծրագրով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կրթության բարելավման ծրագրի շրջանակում հատկացվելու է 2.8 մլրդ դրամ, ինչը ենթադրում է կապիտալ ներդրումներ ավագ, միջնակարգ ու հիմնական դպրոցներում և կրթության ոլորտի կազմակերպություններում, մասնավորապես՝ ԿՏԱԿ-ում»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: