Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ ընթացակարգերը արհամարհելուն. Շարմազանովը՝ ԸՕ-ի ձախողման մասին. shantnews.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ ընթացակարգերը արհամարհելուն. Շարմազանովը՝ ԸՕ-ի ձախողման մասին. shantnews.am

«Մենք բավականին ներկայանալի կազմով՝ Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, ներկայացել ենք ԸՕ փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի նիստերին և քննարկումներ ենք ծավալել: Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ այն ընթացակարգերը արհամարհելուն, որն արվում էր գործող իշխանության կողմից»,- Ընտրական օրենսգրքի փոփոխության չընդունմանն անդրադառնալով՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն այն կարծիքին է, որ չի կարելի «ափալ-թափալ գնալ ընտրությունների»: Ըստ պատգամավորի՝ նույն կարծիքին է նաև Վենետիկի հանձնաժողովը:

«Դու կա՛մ պետք է գնաս ափալ-թափալ ընտրությունների կամ Ընտրական օրենսգիրք փոխես: Եթե դու ափալ-թափալ ԸՕ-ն փոխում ես, ապա պարտավոր ես քաղաքական ուժերին և հասարակությանը ժամանակ տրամադրել, որպեսզի նրանք հասկանան խաղի կանոնները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը և շեշտեց, որ այս պարագայում հնարավոր չէր կիրառել «և-և»-ի քաղաքականությունը. այստեղ պետք է կիրառվի «կամ-կամ»-ը:

«Ազգային ժողովը դակիչ մարմին չէ: Պարոն Փաշինյանը, երբ ընդդիմությունը էր, շատ դեպքերում քննադատում էր իշխանությանը, որ շատ դեպքերում բերում էր օրենքներ և անցկացնում»,- հավելեց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովի հետ զրույցի մյուս հատվածին կարող եք հետևել այս հղմամբ:

shantnews.am