Արա Հարությունյանի հրապարակումը.
«Սա 2014 թվի իմ հոդվածն է՝ ուղղված այն ժամանակ դեռ նախախորհրդարան կոչվող ուժին, որը մի քանի անուն փոխելուց հետո հիմա Սասնա ծուռ է իրեն կոչում։
Իմ ասելիքն իրենց ես ասել եմ դեռ 4 տարի առաջ՝ զերո արձագանքով։
Այսօր էլ նույն մարդիկ, 5 հոգու մահվան պատճառ դառնալով ու ներողություն իսկ չխնդրած խորհրդարան են վազում, որ իրենց ամբիցիոզ տհասությամբ ազգն ու պետությունը մտցնեն մղձավանջի մեջ։
29 ծռերը հերոսներ են, Բայց ղեկավար երեքը փաստացի դավաճաններ։
Հերիք եղավ ազգի սրբությունները որպես դրոշակ վերցնելուն ու դրանով դոշ ճղելով ազգին դավաճանելուն։
Ու նաև իմ ընկերներին եմ դիմում, ամեն դեգենեռատի կես ժամանոց բանավոր դեբիիզմը կլսեք, բարի եղեք 5 րոպե ծախսել այս հոդվածը կարդալու վրա ու կհամոզվեք, որ հիմա էլ որպես ընդդիմություն մենք նույն աճպարարների ձեռքին ենք։
Էս խայտառակ ընտրություններին, եթե էս ընդդիմությունով խորհրդարան ձևավորվեց, ապա ՀՀԿ-ին երանի ենք տալու»։