Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը լեգենդար ծանրորդին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորվելու առաջարկով դիմել է հանձնաժողովին:
Այս մասին Armsport.am-ը տեղեկացել է նախարարությունից: Հանձնաժողովի որոշումը դեռևս հայտնի չէ:
Նշենք, ոչ հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է: Հանձնաժողովի կազմում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք: