
Ռուսաստանցի գործարար, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը ձերբակալվել է Մոնակոյի իշխանությունների կողմից՝ կոռուպցիայի գործով հարցաքննվելու համար: Այս մասին հաղորդում է Le Monde թերթը:
Պարբերականի տվյալներով՝ միլիարդատերը ձերբակալվել է Մոնակայում այսօր առավոտյան: Բացի դրանից, իրավապահները խուզարկել են նրա La Belle Epoque ամառանոցը:
Ինչպես հաղորդում է թերթը, գործարարը ձերբակալվել է դեռ մեկ տարի առաջ դատախազության սկսած գործի շրջանակներում: Այս պահի դրությամբ Ռիբոլովլևը գործի ևս մի քանի մասնակցի հետ շարունակում է մնալ կալանքի տակ:
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն առայժմ գործարարի ձերբակալման վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել: