
Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ՀՀԿ-ն ատամներով պահեց գործող Ընտրական օրենսգիրքը, ապա հնարավոր է, որ նրանք հայտնվեն Ազգային ժողովում և նույնիսկ լուրջ ներկայացվածություն ունենան Խորհրդարանում:
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շեշտը դնում է ռեյտինգային ընտրակարգի վրա, որովհետև դեռևս ունի «ձայն բերող» թեկնածուներ: Նրանք մարդիկ են, որոնք, ճիշտ է, հասարակության մեծ մասի սերը չեն վայելում, բայց իրենց կրիմինալ կապերով, թաղային խուժանի և այլ միջոցներով կարող են մեծ թվով ձայներ ապահովել իրենց ընտրական օկրուգներում:
Հենց դրա համար էլ իրենք ամեն ինչ արեցին, որ ընտրությունները տեղի ունենան չարաբաստիկ ռեյտինգային համակարգով»:
https://www.facebook.com/armen.vardanyan.7/posts/1911577072292176