ԼԳՏԲ-ի ֆորումը թույլ չտալը խայտառակ ձախողում էր. Սաքունց
Advertisement 1000 x 90

ԼԳՏԲ-ի ֆորումը թույլ չտալը խայտառակ ձախողում էր. Սաքունց

hraparak.am-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական հասարակության օրակարգը ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը երեկ կարծիք հայտնեց, որ 2015թ․ հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը պարբերական ցնցումների հանգեցնող Սահմանադրություն է, որում պաշտպանված չեն մարդու իրավունքները։

Իսկ ահա ԼԳՏԲ-ի ֆորումը թույլ չտալով, ըստ Սաքունցի, իշխանությունները չապահովեցին մարդկանց՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը։ Իրավապաշտպանը դա համարեց խայտառակ ձախողում եւ հիշեցրեց, որ ԱԺ մուտք գործելուց հետո քաղաքական ուժերը պարտավորություն պետք է վերցնեն, թե ինչ են անելու այդուհետ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: