
Մինեսոտայի և Միչիգանի նահանգներից երկու մուսուլման կանայք են առաջին անգամ ընտրվել ԱՄՆ-ի Կոնգրեսում: Այդ մասին նոյեմբերի 7-ին հայտնել է Huffington Post-ը:
42-ամյա Իլհեն Օմարը՝ ծնունդով Սոմալիից, 2016 թվականին հաղթել էր Մինեսոտայի նահանգի օկրուգներից մեկի փրայմերիզներում: Սոմալիում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո նրա ընտանիքը փախել էր Քենիա: Երբ Իլհենը 12 տարեկան էր, նրանք տեղափոխվեցին ԱՄՆ:
Միչիգանի նահանգից ընտրվել է 37-ամյա Ռաշիդ Թլաիբը, որը ծնվել է Դեթրոյտի նահանգում, նրա ծնողները Պաղեստինից գաղթածներ են: