«Այսօր ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի տարեդարձն է․
Շատերը ճանաչում են միայն նախարարի հանրային կերպարը և հաճախ են հարցնում՝ ինչ կարծիք ունեմ իր մասին։ Թեև Լիլիթ Մակունցին ընդամենը մի քանի ամիս գիտեմ, բայց եկել եմ համոզման, որ իր նշանակումը լավագույնն է մեր նախարարությունում, թող ինձ ներեն ընկերներս։ Ինչու՞, քանի որ նախարարը փայլուն ղեկավար է․ խիստ ու պահանջկոտ, բայց նաև նրբանկատ ու համբերող։ Նախարարը տիրապետում է կառավարման, թերևս, ամենակարևոր սկզբունքին՝ կարողանում է իսկապես լսել դիմացինին ու տարբերակել առաջնայինը՝ երկրորդայինից։ Հիանալի տիրապետում է թե՛ ռուսերենին, թե՛ անգլերենին և թե՛, ամենակարևորը, հայերենին։ Նաև շատ լավ դիվանագետ ու բանակցող է։ Ուրեմն՝ զարմանալի չէ, որ իր պաշտոնավարման օրոք արդեն բավական նշանակալի ու վճռական փոփոխություններ են եղել, սկսած Գյումրու երկրագիտական թանգարանի նոր շենքից՝ մինչև դպրոցականների աբոնեմենտային համակարգ։
Աշխատանքից դուրս Լիլիթը պարզ ու հումորով կին է, դասավանդում է Սլավոնական համալսարանում (դժվարությամբ հասցնելով), սովորում է մեքենա վարել, հետո ուզում է խորությամբ սովորել ֆրանսերեն, անկեղծորեն սիրում է թատրոն ու երաժշտություն։
Մի խոսքով՝ մի հիանալի անձնավորություն։ Շնորհավոր»։