ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացել է անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքներին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից՝ ավելացնելով, որ ներկայում Ոստիկանության հետ համատեղ իրականցվում են որոնողական աշխատանքները:
Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացված հաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում տանից է դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ:
Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամ ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից, ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։