
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճանապարհային ավտովթարների և դրանց զոհերի թիվն ազգային աղետ են դառնում: Մի կողմից ահռելի թվի հասած ավտոմեքենաներով գերծանրաբեռնվածությունը, մյուս կողմից՝ վատ կարգավորվող երթևեկությունը, ճանապարհների կառուցման ինժեներական վատ լուծումները, մեքենաների անսարք վիճակը, անիմաստ տարեկան «ստուգումները», աջ ու ձախ բաժանված-վաճառված վարորդական իրավունքները և այլ սուբյեկտիվ պատճառներն ավտովթարի զոհերի թիվը հասցրել են ժողովրդագրական ազդեցության վիճակագրության»: