Հարգելի պարոն Օսիպյան,
Նոյեմբերի 6-ին, խոսելով առաջիկայում կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին, նշեցիք, որ այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում նաև ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով: Մասնավորապես նշել եք, որ մենք՝ ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորումը:
Ինձ և հասարակության լայն շրջանակներին հետաքրքրող հարցերի շուրջ ակնկալում եմ Ձեր պարզաբանումները.
1.Չեղարկվե՞լ, թե հետաձգվե՞լ է ԼԳԲՏ քրիստոնեական 11-րդ ֆորումը։
2.Արդյո՞ք նոյեմբերի 15-18-ին կայանալիք ֆորումի չեղարկումը կապ ունի, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների հետ:
3. Ինչ վերաբերում է Ձեր հայտարարությանը, որ Դուք անձամբ նպատակահարմար չեք գտնում ֆորումի անցկացումը ՀՀ-ում, կցանկանայինք պարզաբանեք նմանատիպ հայտարարություն իրականացնելը մտնու՞մ է Ձեր լիազորությունների մեջ և ինչու՞ եք Դուք հայտարարում, որ ֆորումը չի կայանալու․ոստիկանության լիազորությունների մեջ է մտնում ֆորումի մասնակիցների անվտանգության ապահովումը։
Երրորդ հարցադրման վերաբերյալ հիմք է ընդունվել «Նոր Սերունդ» Մարդասիրական հկ-ի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. Հաշվի առնելով համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները, կազմակերպված հետապնդումները և ֆորումի վրա հավանական հարձակումների ռիսկերը, ինչպես նաև ոստիկանության կողմից պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը, «Նոր Սերունդ» Մարդասիրական հկ-ն, բանակցելով «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ, հայտարարում է, որ որոշում է կայացվել չեղարկել 2018թ-ի նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը։
«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար՝ Աղվան Պողոսյան