Նոր գծանշումներ Երևանում՝ խցանումները բացառելու համար… Լավ վերնագիր է… Ուսումնասիրել ենք, տեսել ենք, որ… եթե… ապա քաղաքում ոչ մի խցանում չի լինի… Հրաշքը այսքան պարզունա՞կ է լինում… Ես գալիս եմ Դավթի հետ Մոսկովյան-Տերյան խաչմերուկ… Այսպիսի քաղաքը՝ մեքենաների այսպիսի զանգվածով, անհեռանկար բազմացող, ինձ օրինակ՝ իր բնակչին, չի պահի… Կներեք, կրթահամալիրի Բանգլադեշ, տիարի կարգավիճակ, ես Հայաստանում այլ անկյուն-աշխարհ եմ փնտրում, կգտնեմ… Թող Աստղիկը գա, դառնա 40 օրական, հինգ որդով (դե, լրացրեք), չորս թոռով, երկու փեսայով կհավաքվենք, պատշաճ կտեղեկացնեմ… Այս քաղաքը՝ այսպիսի երթևեկությամբ, հանրային կյանքի այսպիսի կազմակերպմամբ, վանում է շարունակ…
Ես, որպես առողջապահության նախարար չունեմ ո՛չ ընկեր, ո՛չ հարազատ, և իմ ամբողջ կենսագրությունը դրա ապացույցն է… Չանդրադառնամ ողջ տեսանյութին, այս խոսքի երկու կտորների հակասությանը. ականջ ծակող այսպիսի կրեդո՝ հավատամք, ես առաջին անգամ լսել եմ Հիսուս Քրիստոսից, իմ Ուսուցչից… «Եւ իբրեւ ասացին ցնա՝ ահաւասիկ մայր քո եւ եղբարք քո՝ կա՜ն արտաքոյ եւ խնդրեն զքեզ: Պատասխանի ետ նոցա եւ ասէ. Ո՞վ է իմ մայր կամ եղբարք: Հայեցաւ շուրջ զիւրեւ զաշակերտսն զի նստէին, եւ ասէ. Ահաւասիկ մայր իմ եւ եղբարք իմ: Զի որ առնէ զկամս Աստուծոյ, նա է իմ եղբայր եւ քոյր եւ մայր»*: Սա՝ որպես մեսսիա հասկանալի է. կընդունես, թե չես ընդունի։ Ախր, մենք մահկանացուներ ենք… Երրորդ Հանրապետության պատմության մեջ էլ նման մի բան ասել է Վազգեն Սարգսյանը․․․ Աղուհացը քաղաքական կատեգորիա չէ․․․ Չի մոռացվի՝ ինչ ավարտ-շարունակություն ունեցավ Վազգենի առաքելությունը… Ափսո՜ս, հազար ափսոս… Վազգենը, Վազգենի ընտանիքը աղուհացով մարդիկ են…
Բրուտագործ 2-րդ դասարանցիներ, Հարավային դպրոց-պարտեզ:
Ֆոտոշարը՝ Թամարա Մարիմյանի:
Ավելի մանրամասն՝ ashotbleyan.mskh.am