Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի՛ վերածեք ՀՀ դատարանները գեղի կլուբի – Այսօր դատական նիստի եմ X դատարանում, մտնում եմ նիստերի դահլիճ, իմ հետևից դատավարական հակառակորդը լայն ժպիտով մտնում է և դատավորին՝ «ոնց եք» ողջույնով ասում է.
– Փաստաբանս զանգեց ասեց, որ նիստը 20 րոպեով հետաձգեք, քանի որ այլ դատարանում նիստի է։
Ու այդ ողջ ընթացքում նրա հեռախոսը զանգում է, իսկ դատավորը 0 ուշադրություն։ Դատավորը առանց իմ կարծիքը հարցնելու փորձում է գրաֆիկը նայի, տեսնի՝ կարող է հետաձգել, ասում եմ, հարգելի դատավոր, նիստի ժամն է արդեն՝ 11։10, պետք է սկսեք նիստը և ես չեմ պատրաստվում սպասել։
Դատավոր՝ միգուցե ձեր ժամը սխալ է, իմ ժամով 5 րոպե կա։
Ժպտում եմ։ 7 րոպե ուշացումով սկսում է նիստը, դատավորը կարդում է ինձ տրված լիազորագիրը և այդ պահին զանգում է դատավարական հակառակորդի հեռախոսը:
Հակառակորդը նստած տեղից դատավորին՝
– Փաստաբանս է:
Վերցնում է հեռախոսը և զրուցելով նիստերի դահլիճից դուրս է գալիս։ Դատավորը 0 ուշադրություն ու այդ պահին մոտս բուռն ցանկություն է առաջանում այդ դատավորի վրայից հանել պատմուճանը, ձեռքից բռնել և դուրս հանել դատարանի շենքից։ Եղբա՛յր, քո նկատմամբ հարգալից վերաբերմունքը ինձ ԲԱՑԱՐՁԱԿ չի հետաքրքրում, բայց ՀՀ ԴԱՏԱՐԱՆԻ նկատմամբ անհարգալից վերաբերմունքը խորը վիրավորում է ինձ, ո՞վ եք դուք, որ ՀՀ դատարանը վերածում եք գեղի կլուբի։
Դրանից հետո առարկելով այդ դատավորի գործողությունների դեմ ասում եմ՝ սանկցիա ինչո՞ւ չես կիրառում, ասում է՝ դատարանը անհարգալից վերաբերմունք չտեսավ։
Ինտրիգային բան կասեմ, բայց դատավարությունը անցկացնելու իմաստով մեզ Ռուբեն Ներսիսյաններ են պետք։
Ներսիսյանի հետ միշտ տարաձայնություններ եմ ունեցել, բայց արդարության դեմ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ նա իր դիրքով կարողանում է կառավարել նիստերի դահլիճը։ Ամփոփելով, կոչս պատկաններին՝ ՄԱՔՐԵՔ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Ի ՎԵՐՋՈ դուք դրա համար ունեք բոլոր օրենսդրական լծակները․․․»:
Մի՛ վերածեք ՀՀ դատարանները գեղի կլուբի – Այսօր դատական նիստի եմ X դատարանում, մտնում եմ նիստերի դահլիճ, իմ հետևից…
Gepostet von Gevorg Gyozalyan am Donnerstag, 8. November 2018